«Լուրերը» պարզել է, թե որ պետական հիմնարկի վերանորոգման ընթացքում թույլ տված առերևույթ յուրացումների և չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ է ընկերության ներկայացուցիչը պաշտոնատար անձին անհատույց շինանյութ հատկացրել. խոսքը Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործի մասին է, ըստ որի՝ 2012-2014 թթ. ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Զաքյան 2 հասցեով շենքում վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև «Աբովյան» ՔԿՀ-ի և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումներ: Այդ շինարարական աշխատանքների վերաբերյալ իրավապահ մարմինը նաև բացատրություն է ստացել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից: