Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոյի աշխատանքը կսկսվի 07:00-ից և կավարտվի 24:00-ին: