Սահմանադրական դատարանը հրապարակել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը վարույթ չընդունելու որոշումը: «Դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ»,- նշել է Սահմանադրական դատարանը՝ վկայակոչելով Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասը և 167-րդ հոդվածի 3-րդ մասը: «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»,- նշել է Սահմանադրական դատարանը: