Սոցիալական ցանցերում և քաղաքական որոշ շրջանակներում կարծիքներ են հնչել, թե Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Լուրերի հարցին ի պատասխան անդրադառնալով այս հանգամանքին՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը վստահեցրել է, որ որևէ քաղաքական հետապնդում չկա: «Ես ոչ մի քաղաքական հետապնդում չեմ տեսնում այստեղ: Ես ուզում եմ արձանագրել, որ ՍԴ դատարանի շուրջ և ՍԴ-ում եղած ճգնաժամը շատ ավելի խորն է, քան Հրայր Թովմասյանը և իր գործունեությունը կամ ներկա վարքագիծը, նույնիսկ այդ մասնակի լուծումը չի լուծելու դատարանի շուրջ եղած ճգնաժամը»,- ասել է Վահե Գրիգորյանը: