«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո մամուլն ազատ է իշխանության միջամտությունից, բայց ազատ չէ քաղաքական ազդեցությունից:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շոշան Դոյդոյանն էլ համոզված է, որ մամուլի ազատության ոլորտում Հայաստանն աննախադեպ առաջընթաց է ունեցել: