Քննչական կոմիտեն հաստատել է, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը: Հաղորդվում է նաև, որ քրեական գործերի շրջանակներում վկայի կարգավիճակ ունեցող անձին որևէ մեկը երկրից դուրս գալու արգելք չի կարող ներկայացնել, որովհետև օրենսդրության համաձայն՝ խափանման միջոց կարող է ընտրվել միայն կասկածյալի և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց: Վկան նախաքննական մարմնին տեղյակ է պահել, որ ընդամենը մի քանի օրից կվերադառնա Հայաստանի Հանրապետություն: