Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5,5 տոկոս: Մրցունակության համաշխարհային ինդեքսում էլ Հայաստանի դիրքը բարելավվել է՝ 141 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը: Առաջին հայացքից այս երկու միմյանց հետ կապ չունեցող ցուցանիշները, տնտեսագետների կարծիքով, կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը: