«Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ Մարի Յովանովիչի ցուցմունքները ճեղքում են լռության պատը»՝ ԱՄՆ նախագահին պաշտոնանկ անելու մասին այսպիսի խորագրով հոդված է հրապարակել «The Guardian» պարբերականը: Անտեսելով իրեն լռեցնելու՝ ԱՄՆ պետքարտուղարության փորձերը, Ուկրաինայում նախկին դեսպան Մարի Յովանովիչի ելույթը շատ գործընկերների կոգևորի ու կստիպի ճշմարտությունն ասել Թրամփի ուկրաինական քաղաքականության մասին: Յովանովիչի գրավոր ցուցմունքն ԱՄՆ Կոնգրեսում արդեն իսկ լռության պատի ճեղքում է: Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունից հակահարված հաստատ կլինի:
Հիշեցնենք, որ 2008-ի օգոստոսի 1-ից մինչև 2011 թ. հունիսի 3-ը Մարի Յովանովիչը պաշտոնավարել է որպես ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան: