ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում կսահմանափակվի էլեկտրաջերմամատակարարումը, կփակվի նաև ճաշարանը: Միջազգային կառույցում գումարի խիստ պակաս կա, որովհետև ՄԱԿ-ի 60 անդամ երկրները կառույցի բյուջե չեն փոխանցել մոտ 1.5 մլրդ դոլար, ինչն էլ պատճառ է դարձել տնտեսման խիստ ռեժիմի համար:
Ի դեպ, փաստաթղթերի թարգմանությունների գործընթացը նույնպես կսահմանափակվի: Այժմ բոլոր փաստաթղթերը կլինեն բնօրինակով, ժամանակավոր կդադարեցվեն ոչ պաշտոնական հանդիպումներն ու միջոցառումները:
Սա դեռ ամենը չէ. մոտ ժամանակում աշխատակիցներին, հավանաբար, հնարավոր չլինի նույնիսկ աշխատավարձ վճարել: