ԱՄՆ-ը հոկտեմբերի 15-ից 25-30 տոկոսով չի բարձրացնի չինական ապրանքների մաքսատուրքերը՝ ինչպես նախապես էր սահմանվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ հավելելով, որ նման որոշման են հանգել երկու կողմերի միջև Վաշինգտոնում անցկացված բանակցությունների արդյունքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հստակեցրել է, որ չնայած մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է՝ նախկինում սահմանված մաքսատուրքերն ուժի մեջ են: