Վենետիկի հանձնաժողովի նիստում այսօր գլխավոր քարտուղարը դիմել է այն երկրներին, որոնք դեռ չեն վավերացրել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման դեմ պայքարի» կոնվենցիան: Նա կոչ է արել վավերացնել կոնվենցիան՝ նշելով, որ այդ ճանապարհը նախընտրած երկրներում կանանց նկատմամբ բռնությունների թիվը նվազել է: «Լուրեր»-ին տեսակապով մանրամասներ է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բիլկովան: Նա ասել է, որ Հայաստանի Սահմանադրության և Կոնվենցիայի միջև հակասություններ չկան: