ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում են սիրիական այն քաղաքներն ու բնակավայրերը, որտեղ հայ բնակչություն կա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու՝ ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել, նաև պետք է հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հիմա տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ, իսկ օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կլինեն։
Ինչ վերաբերում է Սիրիայում գտնվող ՀՀ զինված ուժերի հումանիտար առաքելությանը, ապա ԱԽ քարտուղարի խոսքով՝ նրանք չեն մասնակցում ռազմական գործողություններին: