ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը պարզաբանում է տվել «1lurer.am»-ին՝ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ԱԱԾ ուղարկելու և նրա հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:
«Դատախազի քայլի հետ կապված՝ մեկնաբանություն չունեմ, բայց ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում: Իսկ այն, ինչ հայտարարում է Բալասանյանը, դա իր անձնական կարծիքն է, ինչը որևէ առնչություն չունի պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումների, Արցախի քաղաքականության, հասարակության ընդհանուր կարծիքի հետ: Ստեփանակերտը կողմնակից է կառուցողական քննադատության: Որևէ մեկը՝ ինչ ճանապարհ էլ որ անցած լինի, ինչ պաշտոն էլ զբաղեցրած լինի, ով ուզում է լինի, իրավունք չունի Հայաստանում, Սփյուռքում, առավել ևս Արցախում հայտարարություններ անել, որոնք կխարխլեն մեր միասնականությունը: Արցախը սրբություն է, իսկ սրբությունը պետք է պահպանել, և դրա համար կրկնակի զգույշ պետք է լինել ցանկացած հայտարարություն անելիս»: