Հանուն շրջակա միջավայրի պաշտպանության՝ զանգվածային ակցիաներ են անցկացվում Միացյալ Նահանգներից մինչև Նոր Զելանդիա: Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում ու Ավստրալիայում բնապահպան ակտիվիստները քաղաքական գործիչներից պահանջում են ջանքեր գործադրել ածխածնի երկօքսիդի արտանետումները կրճատելու ուղղությամբ: Տարբեր երկրներում բախումներ են եղել ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև: Միայն Լոնդոնում ձերբակալվել է մոտ 320 ակտիվիստ: Բրիտանացի ակտիվիստները երկրի կառավարությունից պահանջում են ջերմոցային գազերի արտանետման ծավալները զրոյի հասցնել ոչ թե մինչև 2050 թվականն, ինչպես որոշել է կառավարությունը, այլ՝ մինչև 2025 թվականը: