Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի բարեփոխման նախաձեռություններին աջակցելու ու համատեղ արդյունք գրանցելու հնարավորությունները: Ռուստամ Բադասյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է մի շարք ոլորտային ռազմավարությունների նախագծերի վերջին փոփոխությունները: Դրանք վերաբերել են Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել բարեփոխումներին աջակցելու հարցում և միաձայն ընդգծել, որ Արդարադատության նախարարության՝ վերջին շրջանի ջանքերն ու ռազմավարական կարևոր փաստաթղթերի մշակմանն ուղղված աշխատանքները բարեփոխումների ճանապարհով անցնող գործընկեր երկրների համար կարող են դիտվել որպես լավագույն օրինակ: