Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Զավեն Գրիգորյանին: Վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության: Նախաքննության ընթացքում պարզվել էին միջադեպի մի շարք հանգամանքներ. հանցագործություն կատարած անձանցից երկուսի՝ Եղեգնաձորի բնակիչներ եղբայրներ Հարություն և Զավեն Գրիգորյանների ինքնությունը: