Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հասան Ֆերեյդունը, կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: Սրա մասին այսօր հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին: Ըստ «Fars» գործակալության՝ Ֆերեյդունը ձերբակալվել Է 2017 թվականին, երբ կատարում էր Իրանի նախագահի խորհրդական պարտականություններևը: Հետաքննությունը չի բացահայտում առաջադրված մեղադրանքների բոլոր մանրամասնները՝ սահմանափակվելով մի շարք կոռուպցիոն ֆինանսական սխեմաներում նրա մասնակցության վերաբերյալ տեղեկատվությամբ: