ԵԱՏՄ գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու և մի շարք երկկողմ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներ ունենալու նպատակով, քիչ առաջ Հայաստան է ժամանել նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Ինչպես հայտնել է Իրանի նախագահի վարչակազմի Կապի և տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայելին՝ Իրանի նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին, իսկ արդեն երեքշաբթի օրը հանդես կգա ելույթով: «ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդում ելույթից և ԵԱՏՄ առևտրային համագործակցության ոլորտում Իրանի լայն հնարավորությունների քննարկումից բացի՝ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է Էսմայելին:
Հիշեցնենք, որ նիստի մասնակից պետությունների առաջնորդների ժամանումը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ով և «1Lurer.am» կայքում: