ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի վարչության վարույթ է ընդունվել «Որոտան» դժվարամատչելի կայանի պետի չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Օդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Որոտան» կայանի պետը, տեղեկացված լինելով, որ նույն կայանում որպես տեխնիկներ հրամանագրված երկու աշխատակիցներ աշխատանքի չեն հաճախում, միջոցներ չի ձեռնարկել այդ մասին վերադասին տեղեկացնելու, ինչի արդյունքում 2008 թվականից մինչև 2019 թ. օգոստոս նրանց անվամբ որպես աշխատավարձ պետական բյուջեից դուրս է գրել 25 մլն դրամ՝ պետությանը պատճառելով էական վնաս: Հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: