Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում գլխավորել է հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող խորհրդակցություն: Անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված մարմնի, ստեղծմանն ու գործունեության շրջանակներին, ուղղություններին: Այս համատեքստում քննարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև՝ այդ նպատակով համապատասխան մասնագետների պատրաստմանը, փորձագիտական ներուժի ձևավորմանն առնչվող այլ հարցեր: Կառավարության ղեկավարը կարևորել է Հակակոռուպցիոն ռազմավարության համապարփակ մշակմանը միտված միջգերատեսչական քննարկումները և հանձնարարել վերջնական տարբերակի պատրաստման աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամանակացույցին համապատասխան: