Բաքվում կայացել է Ադրբեջանա-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ վիճակը, որոշել են 2020 թ. գործունեության հիմնական ուղղությունները:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է «Ադրբեջանա-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի արձանագրությունը»: