«Վաշինգտոնը, նախքան Իրանի հետ բանակցելը, չի՛ չեղարկի այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները»,- հայտարարել է Հեռավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Շենկերը՝ «Ալ Հադաս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ավելին՝ անդրադառնալով ԻԻՀ-ից մշտապես հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Իրանը երբեք պատժամիջոցների ու ճնշումների պայմաններում չի բանակցի ԱՄՆ-ի հետ, Շեյկերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին պատրաստ չէ «նախապայմաններով ուղեկցվող բանակցություններին»: