Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), ուսումնասիրելով հեռուստաընկերությունների եթերը, կազմել է տարբեր ժանրերում ամենադիտված հաղորդումների տասնյակները: Արդեն ամփոփվել են 2019-ի երկրորդ եռամսյակում (ապրիլից-հունիս) դիտարկված հեռուստածրագրերը: Լրատվական ծրագրերի առաջատարը շարունակում է մնալ «Շանթի» «Հորիզոնը», երկրորդ տեղում Հանրայինի «Լուրերն» է, երրորդում՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագիրը:
Համեմատած նախորդ ամիսների հետազոտության հետ՝ Հանրայինի «Լուրերն» առաջխաղացում ունի. այն երրորդ տեղից տեղափոխվել է երկրորդ, իսկ «Ժամը»՝ մի կետով նահանջել: