Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում հերքել է պնդումը, որ ՍԴ-ում ճգնաժամ կա:
«Իհարկե ՍԴ-ում ճգնաժամ չկա: Ճգնաժամ կլիներ, եթե մենք գործեր չքննեինք, որոշումներ չկայացնեինք, քվորում չապահովեինք նիստերի համար»,- հայտարարել է Գյուլումյանը: Վերջինս անդրադաձել է նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի բացակայություններին՝ նշելով, որ չի հիշում նման դեպք:
«Նման նախադեպ չեմ հիշում. իրավական առումով մենք պարտավոր ենք նիստերին մասնակցել և որոշակի ժամանակահատվածում որոշակի նիստերի չմասնակցելը կարող է կարգապահական պատասխանատվություն առաջացնել: Նման գործընթաց կարող է սկսվել 3 դատավորների դիմումով: Անձամբ ես չեմ նախաձեռնի նման բան, չեմ կարող ասել»,- ասել է նա: