• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ... 13:19
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:13
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ... 10:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին
Հասարակություն
19:4025 Սեպ, 2019

«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: 

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելել են ՀՀ ոստիկանության վարչական շենք, որտեղ վերջիններիս հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը իր աշխատասենյակին կից խորհրդակցությունների սենյակում հրավիրել է խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում իրականացված արտաքին ծառայությանը: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին: Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով հիշյալ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կողմից տրված ցուցումներն ու հանձնարարությունները կատարելուն:

2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծված՝ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված փորձագետների փաստահավաք խմբին և հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին և նրանց հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ: Բացի այդ, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Վերը նշված գործողությունները դրսևորվել են հետևյալում.

Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանն այցելել են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և ոստիկանության կողմից 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Այնուհետև կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանի աշխատասենյակում իբրև թե տեղի ունեցած 29.02.2008 թ․ թվագրված օպերատիվ խորհրդակցության արձանագրությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի կողմից հաստատած 01.03.2008 թվականի «Թատերական» հրապարակում ոստիկանության օպերատիվ ծառայությունների կողմից զննություն անցկացնելու ժամանակ հասարակական կարգի պահպանման միջոցառումների պլանը, ուժերի ու միջոցների հաշվարկի, այդ ընթացքում ոստիկանության այլ ստորաբաժանումների թվաքանակի վերաբերյալ տեղեկանքը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի՝ 29.02.2008 թ․ թվագրված զեկուցագիրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի կողմից ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին ուղղված գրությունը, դրան կից 29.02.2008 թ․ թվագրված թիվ 5 զեկուցագիրը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանի կողմից ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին ուղղված 29.02.2008 թվականի զեկուցագիրը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի կողմից կայացված «Տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին 29.02.2008 թ․ թվագրված որոշումը, նույն վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի կողմից «Տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ Հայկ Միլիտոնյանին 29.02.2008 թ․ թվագրմամբ ներկայացված միջնորդությունը: Հիշյալ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 29.02.2008 թվականի ամսաթվով կազմվել են նաև կեղծ զեկուցագրեր՝ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի, մետաղյա, փայտյա մահակների և այլ իրերի առկայության, դրանք ոստիկանության աշխատակիցների դեմ հնարավոր օգտագործելու մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում տեսանկարահանվել ու հետագայում տարածվել է համացանցում, Գևորգ Կոստանյանի դրդմամբ այս փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի կողմից հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 22-ի թվագրմամբ ստորագրված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող թիվ 313-Ա հրամանը: Համաձայն նշված հրամանի՝ իբրև ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, նույն ինքը օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի գլխավորությամբ ստեղծվել է ոստիկանության 18 ծառայողներից բաղկացած խումբ, որը տեղակայվել է ոստիկանության զորքերի թիվ N զորամասում և հսկողություն է իրականացրել հիշյալ զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և ծառայության նկատմամբ: Դա այն դեպքում, երբ 18 հոգանոց խումբ Արթուր Դաստակովի գլխավորությամբ իրականում գոյություն չի ունեցել: ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում գտնվելու փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել կեղծ վարկած, թե իբր ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենաները ոստիկանության զորքերի թիվ N զորամասի անձնակազմին են տեղափոխել ծառայության ընթացքում: Բացի այդ, ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը Հանրապետության հրապարակում քողարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված` կատարվել է կեղծ փաստաթղթաշրջանառություն ՊՆ և ՀՀ ոստիկանության ղեկավար կազմերի միջև, և որոշ անձանց կողմից սույն քրեական գործով տրվել են սուտ ցուցմունքներ:

Բացի այդ, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության, նրանց կողմից հրազենի կիրառման նախապես չխոստացված պարտակումը կազմակերպելու դիտավորությամբ ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, նրանց կողմից կատարված գործողությունները ոստիկանության զորքերին վերագրելու նպատակով զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին: Հետագայում արդեն՝ նշված հանգամանքների շուրջ գործուն միջոցներ ձեռնարկելու, կատարվելիք գործողությունները պլանավորելու համար Գեղամ Պետրոսյանը ՀՀ ոստիկանության վարչական շենքում և ՀՀ նախագահի նստավայրում Գևորգ Կոստանյանի ու Գևորգ Մհերյանի հետ բազմիցս հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում պարբերաբար ստացել է հանձնարարություններ ու ցուցումներ: Նշված հանդիպումների ընթացքում Գեղամ Պետրոսյանին հայտնել են, որ տեղի ունեցած իրադարձություններից հետո դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերվել են ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող պարկուճներ, որոնք հարկավոր է փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Գեղամ Պետրոսյանին նաև կարգադրել են հիշյալ հարցերի շուրջ սերտ համագործակցել քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ և կատարել նրա կողմից տրվող հանձնարարությունները՝ այդ մասին նախապես կարգադրելով նաև վերջինիս: Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կողմից տրված ցուցումները կատարելու ընթացքում Գեղամ Պետրոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաճախակի հանդիպել է Վահագն Հարությունյանի հետ և նրանցից ստացել հանձնարարություններ: Արդյունքում, սույն քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վահագն Հարությունյանը և քննչական խմբի քննիչ Արմեն Հակոբյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, նույն ինքը՝ շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին և հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Գեղամ Պետրոսյանը նշված հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանին: Վերջինս ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների հետ ոստիկանության զորքերի՝ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Կրակված փամփուշտների պարկուճները հավաքելուց հետո Բագրատ Խաչատրյանը, Գեղամ Պետրոսյանի հանձնարարությամբ, դրանք տարել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հանձնել քննիչ Արմեն Հակոբյանին: Այնուհետև, տրամադրված պարկուճները հանձնվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Արթուր Հովհաննիսյանին: Վերջինս Վահագն Հարությունյանի կազմակերպմամբ նշված պարկուճները փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճներով: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն ամրագրվել են փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 390 եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ։

Բացի այդ, մինչ կեղծված ապացույցը՝ թիվ 390 եզրակացությունը 2008 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործին կցելը Վահագն Հարությունյանն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիպել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, նույն ինքը՝ շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի հետ, ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և վերջիններիս կողմից տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով փոխարինելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կազմակերպել է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից անգնդակ փամփուշտներով հրազեն գործադրելու փաստով արդեն իսկ անցկացված ծառայողական քննության նյութերը, մասնավորապես՝ զեկուցագրերն ու վերջնական որոշումը քննչական խմբի առանձին քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից փոխելու գործողությունները: Հրահանգել է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անգնդակ փամփուշտներով հրազեն օգտագործած ծառայողներից վերցնել հիշյալ օրը ծառայության ընթացքում մարտական փամփուշտներ կիրառած լինելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող զեկուցագրեր և կայացնել դրանց արդյունքում իրականությանը չհամապատասխանող՝ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից ստեղծված իրավիճակում մարտական փամփուշտներով զենքի օգտագործումը «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թ. նոյեմբերի 17-ի ՀՀ օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածների համաձայն իրավաչափ դիտելու մասին վերջնական որոշում: Միաժամանակ Վահագն Հարությունյանը քննչական խմբի առանձին քննիչների հրահանգել է հրազեն կիրառած հիշյալ ծառայողների անվամբ քրեական գործում առկա որպես վկա հարցաքննության արձանագրությունները փոխել և վերջիններիս տվյալներով համակարգչային եղանակով խմբագրել 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ծառայության ընթացքում մարտական փամփուշտներ կիրառելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքներ, որոնցով կոծկվել է զինված ուժերի կողմից զենքի գործադրումը և քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով, Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործությունը՝ սահմանադրական կարգի տապալումը պարտակելու դիտավորությամբ, 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, խաղաղ ցույցը ցրելուն ուղղված ոստիկանության գործողություններին օրինական տեսք տալու և դեռևս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում քողարկելու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթերի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի և փորձագետների փաստահավաք խմբի կողմից գրավոր արված հարցադրումներին պաշտոնական պարզաբանումներ տալու համար, խմբային շահերից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիքներ և տրամադրել վերոնշյալ պաշտոնական կեղծ փաստաթղթերը: Այսպես՝ փորձագետների փաստահավաք խմբի 17.11.2008 թ. և 10.12.2008 թ., ինչպես նաև «2008 թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների և դրանց ծնող պատճառների ուսումնասիրության» Ժամանակավոր հանձնաժողովի 25.06.2008 թ., 23.07.2008 թ. և 23.10.2008 թ. գրություններով արված հարցադրումներին 24.11.2008 թ., 14.07.2008 թ., 12.08.2008 թ. և 18.12.2008 թ. համապատասխան գրություններով վերջիններիս է տրամադրել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության պաշտոնական պարզաբանումները և դրանք հիմնավորող, ՀՀ ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հետին ամսաթվերով կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթերը: Այդ փաստաթղթերի համաձայն՝ իբրև 28.02.2008 թ. ազգային անվտանգության ծառայությունից գրությամբ և 29.02.2008 թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ ծառայություններից, քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններից զեկուցագրերով տեղեկություններ են հաղորդվել «Թատերական» հրապարակում գտնվող ցուցարարներին հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ բաժանելու վերաբերյալ, որի կապակցությամբ ոստիկանության կողմից կատարվել են նախապատրաստական աշխատանքներ (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի մոտ 2008 թվականի փետրվարի 29-ին կայացած օպերատիվ խորհրդակցություն, միջոցառումների պլանի կազմում, հասարակական կարգի պահպանմանը ներգրավվող ուժերի հաշվարկ) և 01.03.2008 թ. վերը նշված հրապարակում իրականացվել է «Տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում: Ալիկ Սարգսյանը նաև կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կիրառվել է մարտական լուսածիրային 5,45 մմ տրամաչափի 1405 հատ փամփուշտ:

Բացի այդ, Ալիկ Սարգսյանը փորձագետների փաստահավաք խմբի 26.11.2008 թ. գրությանը 18.12.2008 թ. գրությամբ հայտնել է, թե իբր մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից ելնելով անհրաժեշտություն է առաջացել ներգրավել լրացուցիչ ոստիկանական ուժեր, որոնց տեղաբաշխումն օպերատիվորեն իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել է անձնակազմ տեղափոխելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ՝ իրենց վարորդներով:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կողմից Ժամանակավոր հանձնաժողովին և փորձագետների փաստահավաք խմբին տրամադրված` իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը և պաշտոնական պարզաբանումները տրամադրելուց հետո Գևորգ Կոստանյանի ցուցումով ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ փորձագետների փաստահավաք խմբին հայտնել են ՀՀ ոստիկանության կողմից վերջինիս տրամադրված կեղծ պաշտոնական փաստաթղթերին և պարզաբանումներին համահունչ տվյալներ, որից հետո հիշյալ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են հիշյալ կեղծ պաշտոնական փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:

Նման եղանակով Ալիկ Սարգսյանը, մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը շարունակելով զբաղեցնել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն տրված լիազորությունների շրջանակում ի թիվս այլոց՝ ունենալով անձամբ և ոստիկանության աշխատակիցների միջոցով առանձնապես ծանր հանցագործությունները և այն կատարած անձանց ու հանցագործության հետքերը հայտնաբերելու, ամրապնդելու և հանցագործությունը բացահայտելու, այդ նպատակով համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկելու պարտականություն և ղեկավարելով ոստիկանության աշխատակիցների գործողությունները, միասնական դիտավորությամբ, խմբային շահերից ելնելով, չի կատարել իր հիշյալ պարտականությունները, դրա փոխարեն պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ՝ խեղաթյուրել է կատարված հանցագործությունների բացահայտման համար նշանակություն ունեցող հանգամանքները, կատարած ապօրինի գործողություններով հնարավորինս ապահովել է Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման իրական հանգամանքների մասին տվյալների ձեռքբերման բացառումը, որոնց արդյունքում խախտվել է արդարադատության մարմինների նորմալ գործունեությունը: Իր դիտավորյալ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին, չեն ապահովվել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված խնդիրները, խախտվել է արդարադատության մարմինների նորմալ գործունեությունը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ հեղինակազրկվել է ՀՀ ոստիկանությունը, խոչընդոտներ են ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների՝ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելու համար:

Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակ26
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայկ Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով գլխավոր վկաներից էր 18:2825 Սեպ, 2019 Հայկ Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով գլխավոր վկաներից էր Իրավունք
  • Աղվան Հովսեփյանին հարցաքննել են «Մարտի 1»-ի գործով 14:0625 Սեպ, 2019 Աղվան Հովսեփյանին հարցաքննել են «Մարտի 1»-ի գործով Իրավունք
  • Ապացույցներ կան, որ Մարտի 1-ին զենք է բաժանվել Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի թիկնազորին. Սեդա Սաֆարյան 16:3423 Սեպ, 2019 Ապացույցներ կան, որ Մարտի 1-ին զենք է բաժանվել Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի թիկնազորին. Սեդա Սաֆարյան Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026
  • Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր 18:3818 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC 18:2618 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը 18:1718 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 18:0418 Սեպ, 2026
  • Կամերային նվագախումբն ասիական հյուրախաղերը մեկնարկում է երևանյան համերգով 18:0018 Սեպ, 2026
  • 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները 17:4518 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին 17:3518 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2218 Սեպ, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը 17:1418 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն 17:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Գալուստ Սահակյանի որդին՝ ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայում․ նոր մանրամասներ 17:0018 Սեպ, 2026
  • Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը 16:5618 Սեպ, 2026
  • COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը 16:5318 Սեպ, 2026
  • Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:4518 Սեպ, 2026
  • Բասենի 200-ամյա պատմությունն ու ներկան 16:3018 Սեպ, 2026
  • Հայկական մեղրի հարուստ տեսականի՝ ամենաքաղցր տոնին 16:2118 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար 16:0918 Սեպ, 2026
  • Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն 15:5318 Սեպ, 2026
  • Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր 15:3918 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան 15:3518 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա 15:2718 Սեպ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը 15:1518 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015