• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Աստղագիտական ամռան առաջին օրը... 22:59
ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների... 22:09
Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ Հետընտրական Հայաստան. ընդդիմության և... 21:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ղուկասյաններին պատկանող ընկերությունը տարբեր տարիներին «դարձել է» Գյումրիի զբոսայգիների հողերի սեփականատեր
Հասարակություն
19:2619 Սեպ, 2019

Ղուկասյաններին պատկանող ընկերությունը տարբեր տարիներին «դարձել է» Գյումրիի զբոսայգիների հողերի սեփականատեր

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում քաղաքի երկու խոշոր զբոսայգիների տարածքներից օտարել է իր և եղբոր հետ փոխկապակցված ընկերությանը։ «Լուրեր»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից երևում է, որ այս գործընթացն ուղեկցվել է հողերի մասնավորեցման կասկածելի մրցույթով։ Ղուկասյաններին 99 տարով հանձնված այդ հողերից  մեկում վեր է խոյացել ռեստորան, մյուսում՝ մանկական զվարճանքների կենտրոն։ Միևնույն ժամանակ՝ այգիների ատրակցիոններն ու կարուսելներն անմխիթար  վիճակում են ու ենթարկվել են միայն կոսմետիկ փոփոխությունների։

Գյումրիի կենտրոնում՝ Ռուսթավելի-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում է  «կալբասի սադ» անունը կրող այգին։ 2012-ի հունիսի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի N1753 որոշմամբ «Անբերդ» ՍՊԸ-ին է օտարվել այգու 1270 քառակուսի մետր տարածքը՝ կառուցապատման, բարեկարգման, կանաչապատման, ատրակցիոն խաղերի տեղադրման համար։ Օտարման պահին «Անբերդ» ՍՊԸ-ի բաժնետերը Ղուկասյանների ընտանիքն է եղել՝ 50 տոկոսը պատկանել է Վարդան Ղուկասյանին, մյուս 50-ը՝ եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին։ Ընդ որում՝ այգին օտարվել է Ղուկասյանների ընկերությանը 99 տարի ժամկետով։ «Անբերդ»-ին  այգին անցել է համայնքապատկան անշարժ գույքի  մրցույթի արդյունքում, որին  մասնակցել են «Անբերդ»-ն ու քաղաքացի Հարություն Մխիթարյանը։  Մրցութային որոշ փաստաթղթեր ուսումնաիրելիս պարզ է դառնում, որ որպես անշարժ գույքի օտարման տարեկան վարձավճար Գյումրիի ավագանին սահմանել է 60.000 դրամ, սակայն «Անբերդ»-ի հետ կնքված գույքի օտարման պայմանագրով ֆիքսվել է 63.000 դրամը։

Զբոսայգում սա միակ օտարումը չէ, որը կապվում է Վարդան Ղուկասյանի ընտանիքի հետ: Գյումրիի նախկին քաղաքապետի՝ 2011-ի նոյեմբերի 17-ի որոշմամբ այս այգու տարածքում գտնվող (Սայաթ-Նովայի փողոց 6/7 հասցե) հողամասը դարձյալ օտարվել է «Անբերդ» ՍՊԸ-ին։ 1952 քառակուսի մետր տարածքը «Անբերդ»-ին է հանձնվել 99 տարով, տարեկան 240.000 դրամով։

Համայնքային գույքի օտարման փաստաթղթերից պարզ է դառնում, որ դեռ 2006-ի հուլիսին Գյումրիի քաղաքապետարանում դարձյալ տեղի է ունեցել հողամասի աճուրդ։ Աճուրդի է հանվել Ռուսթավելու փողոցի հարևանությամբ գտնվող 655 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։ Նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունն այս անգամ էլ է մասնակցել մրցույթին ու տիրացել համայնքային այս գույքին ևս։ Այս հողամասում նախատեսված է եղել սպասարկման և առևտրի օբյեկտ կառուցել։  2009-ին «Անբերդ»-ի տնօրեն Գևորգ Ղուկասյանը դիմում է քաղաքապետ եղբորը՝ նույն տարածքում 18 քառակուսի մետր տարածք կառուցապատման նպատակով տրամադրելու համար։ 2009-ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ տարեկան 5400 դրամով տարածքը տրամադրվել է Ղուկասյանների ընկերությանը։

Գևորգ Ղուկասյանը այս տարածքները ստանալուց հետո կառուցել է «Հրաշքների աշխարհ» մանկական զվարճանքների կենտրոն-սրճարանը։ Մանկական կենտրոնի բացմանը ներկա է եղել նաև ԱԺ նախկի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ «Անբերդ» ընկերությունը այս օբյեկտի կառուցման ընթացքում հասցրել է կանգնել դատարանի առաջ։ 2010-ին Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Սայաթ-Նովա-Ռուսթավելի փողոցների խաչմերուկի հատվածում ապօրինի ծառահատում իրականացնելու համար։ Խոսքը 5  ծառերի հատման մասին է։ Դատախազությունը պահանջել էր պետությանը պատճառած 728 հազար դրամ վնասը բռնագանձել «Անբերդ»-ից, սակայն դատարանը մերժել է հայցը։

«Անբերդ»-ին միայն այս այգուց չէ, որ տարածքներ են օտարվել ու հատկացվել։ Փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2004-ի նոյեմբերի 22-ին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի N2000  որոշմամբ կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող 3070 քառակուսի մետր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով վարձակալության է տրվել այս ընկերությանը։ Նպատակը եղել է ծածկած լողավազանի կառուցումը, տարեկան վարձավճարն էլ կազմել է 130.000 դրամ։ Բացի այս՝ ուղղակի վաճառքի տեսքով Գյումրիի ավագանին այգում գտնվող ատրակցիոններն ու կարուսելները օտարել է «Անբերդ»-ին՝ «ազգաբնակչության միակ հանգստավայրը հրապուրիչ դարձնելու նպատակով»։ Գյումրիի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ մեր պահանջած որոշումների  տվյալներն ու վճարումների վերաբերյալ ֆինանսական փաստաթղթերը չեն պահանվել։

Սրանից զատ՝  2001-ին քաղաքապետի որոշմամբ, կենտրոնական զբոսայգու տարածքում, 1300 քառակուսի մետր մակերեսով տարածք նորից վարձակալությամբ հանձնվել է «Անբերդ»-ին։ 5 տարի անց քաղաքապետի N1480  որոշմամբ հողամասի սեփականության իրավունքը փոխանցվել է այս ընկերությանը, ապա` ուղղակի վաճառքի տեսքով «Անբերդ»-ին է հանձնվել ևս 1035 քառակուսի մետր տարածք։ Զբոսայգու հողերի օտարումից հետո այնտեղ վեր է խոյացել Գյումրիի քաղաքապետին պատկանող «Օազիս» ռեստորանը։

2017-ին կառավարության, ինչպես նաև Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի մի քանի որոշումներով կենտրոնական զբոսայգին 99 տարով անհատույց օգտագործման է հանձնվել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին, որը «Թումո» կենտրոնների կառուցման նախաձեռնողն ու հիմնադիրն է։ Ներկայում զբոսայգու կենտրոնում կառուցվում է նոր «Թումո», բացի այդ՝ հիմնադրամը նպատակ ունի ներդրումներ կատարել ու բարեկարգել զբոսայգին։ Հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային ֆորումի ընթացքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը նշել էր, որ նախորդ տարիների ընթացքում այգին դարձել էր մենաշնորհի ու ինքնասեփականաշնորհման առարկա։ Փափազյանը նաև հայտնել էր, որ 500.000 դոլարի ներդրումային ծրագիր կկարողանան իրականացնել, եթե սեփականաշնորհման ապօրինի խնդիրները լուծեն։ Խոսքը՝  «Անբերդ»-ի  սեփականության իրավունքով «ձեռքբերած» հողամասերի մասին էր։

 

Տեսադարան

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ782
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Սեպտեմբերի 21-ին #ԳուկասԳյումրի 16:0015 Սեպ, 2019 Սեպտեմբերի 21-ին #ԳուկասԳյումրի Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին 22:5921 Հնս, 2026
  • Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են 22:4521 Հնս, 2026
  • ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին 22:0921 Հնս, 2026
  • Կովից մինչև 100 հազար դրամ. ընտրակաշառքի նոր սակագներն ու պայքարը խստացնելու պահանջ հասարակությունից 22:0221 Հնս, 2026
  • Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ 21:5621 Հնս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան 21:5521 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրելու իրավունքն այլևս չպետք է հաշվարկվի գլխաքանակով. ընտրությունների դասերը 21:0021 Հնս, 2026
  • Հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսում 20:4421 Հնս, 2026
  • «Հայաստանը կայուն երկիր է ներդրումների համար» | Հարցազրույց Էնթոնի Բարսամյանի հետ 20:3021 Հնս, 2026
  • Վախենալու բան չկա. ինչպես կոտրել ռուսական շուկայից կախվածության շղթան՝ Մոլդովայի օրինակով 20:2121 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.06.2026 19:2821 Հնս, 2026
  • «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ 17:0521 Հնս, 2026
  • Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի 15:1321 Հնս, 2026
  • Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին 14:1421 Հնս, 2026
  • Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին 13:0021 Հնս, 2026
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով 12:5421 Հնս, 2026
  • Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:4121 Հնս, 2026
  • Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:1521 Հնս, 2026
  • Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել 10:5821 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում 10:0821 Հնս, 2026
  • Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո 09:4921 Հնս, 2026
  • Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան 09:3921 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:2921 Հնս, 2026
  • Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 00:5421 Հնս, 2026
  • Քարը՝ փերֆորմանսի գլխավոր կերպար 00:1821 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 23:5120 Հնս, 2026
  • Հունիսի 21-ին Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե․ Լևոն Ազիզյան 23:2720 Հնս, 2026
  • 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով 22:5920 Հնս, 2026
  • Իրան-ԱՄՆ նոր համաձայնությունն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Հնս, 2026
  • Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան 22:3520 Հնս, 2026
  • Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը 22:2120 Հնս, 2026
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ 22:1220 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին 21:5420 Հնս, 2026
  • Հայաստանն ամրապնդում է միջհամայնքային գործակցությունը 21:4220 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:2820 Հնս, 2026
  • «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը 21:0920 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեզ համար հատկապես կարևոր է ծառայողների բարեվարքությունը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0020 Հնս, 2026
  • Երևանում այսօր գրանցվել է 36.5°C, Արարատում՝ +38.3°C տաքություն 20:5820 Հնս, 2026
  • «Դարձիր կամավոր» ծրագրով ՔԿԱԳ-ում թվայնացվել է շուրջ 30 հազար արխիվային փաստաթուղթ 20:5320 Հնս, 2026
  • Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզում 20:4820 Հնս, 2026
  • «Ֆասթ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4220 Հնս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին 20:3420 Հնս, 2026
  • Ավելի քան 5 մլրդ դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակի» կառուցմանը. աշխատանքին ծանոթացել է վարչապետը 20:2620 Հնս, 2026
  • Ադրբեջանով Հայաստան է առաքվել ևս 490 տոննա ռուսական ցորեն 20:1820 Հնս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ հանրամատչելի բովանդակությամբ 20:0720 Հնս, 2026
  • Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը. Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել 19:4720 Հնս, 2026
  • Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել 19:3220 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների. Բաղաեի 19:1120 Հնս, 2026
  • Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ 18:4620 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր. նա ամենառիսկային և ամբիցիոզ ծրագրերի հեղինակն է 18:2820 Հնս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters 18:1320 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը 17:5820 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին 17:4920 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանան-Իսրայել խաղաղության գործընթացը 17:3720 Հնս, 2026
  • Սիբիհան և Բուդանովը հրաժարվել են Լեհաստանի պարգևներից՝ Զելենսկուն շքանշանից զրկելու պատճառով 17:1820 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին 17:0120 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Կյանքի պուրակ»-ում արձանագրվել են նախագծի հետ կապված խնդիրներ. վարչապետի շրջայցը 17:0020 Հնս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:5220 Հնս, 2026
  • Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ դաշինքի համար. Գյուլեր 16:4220 Հնս, 2026
  • Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է 16:3420 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը 16:2720 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական օբյեկտների պաշտպանության հարցեր 16:1420 Հնս, 2026
  • Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան 15:5720 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան գործարքը խաղաղության հույս է ներշնչել լիբանանցիներին 15:4320 Հնս, 2026
  • Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 35 մարդ է զոհվել 15:3620 Հնս, 2026
  • Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան 15:2720 Հնս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:1920 Հնս, 2026
  • Եղվարդի կոյաջրերը ողողում են Զովունու այգիները 15:1120 Հնս, 2026
  • Կոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական կապեր հաստատել 14:5320 Հնս, 2026
  • Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են. վարչապետ 14:4020 Հնս, 2026
  • Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 14:3520 Հնս, 2026
  • Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն 14:2320 Հնս, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին 14:2020 Հնս, 2026
  • Իրանի փոխարտգործնախարարը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին 14:1320 Հնս, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում 13:5820 Հնս, 2026
  • Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը 13:4120 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 13:2620 Հնս, 2026
  • Եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել. Թրամփ 13:0420 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նաիրի համայնքի կոյաջրերը բաց հոսում, թափվում են Հրազդան գետը. բնակիչները բողոքում են 13:0020 Հնս, 2026
  • Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4520 Հնս, 2026
  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 12:2320 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը 12:1420 Հնս, 2026
  • Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները 11:5720 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 11:3920 Հնս, 2026
  • Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին 11:2320 Հնս, 2026
  • Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել 11:1120 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 10:3320 Հնս, 2026
  • Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:1420 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը 10:0920 Հնս, 2026
  • 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում 10:0020 Հնս, 2026
  • Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները 09:5020 Հնս, 2026
  • Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:4620 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը 09:3320 Հնս, 2026
  • Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում 09:2120 Հնս, 2026
  • Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ 09:0920 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0220 Հնս, 2026
  • «Էս ընդ էյ մայնինգ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 573 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5320 Հնս, 2026
  • ՀԱԳ Գրատպության թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագրերը 08:3020 Հնս, 2026
  • Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան 08:1720 Հնս, 2026
  • Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է 00:4820 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015