Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետ Քոչար Խաչատրյանը: Տեղեկությունը հաստատել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները վատնելու համար: Մասնավորապես, բաժնի պետը ձերբակալվել է ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակում: