Կառավարությունն ընդունել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված որոշում:
Մայիսի 23-ի կառավարության նիստում որոշվել է ևս 10 տոկոսով ավելացնել կրտսեր սպայական կազմի ու հատուկ պայմաններում զինծառայություն իրականացնողների դրամական ապահովության չափերը։ Կստեղծվի նաև թեթև արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման և մասնագետների ուսուցման և վերապատրաստման կենտրոն: Պետբյուջեի լրացուցիչ մուտքերի հաշվին էլ կբարեկարգվեն հրատապ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհները:
Մանրամասները՝ տեսանյութում