Միայն 9-րդ դասարանցիները կհանձնեն կենտրոնացված քննություն:
9-րդ դասարանցիներն այս տարի կհանձնեն կենտրոնացված քննություն՝ «Հայոց լեզու» առարկայից։ Մայրենին միասնական հանձնելու որոշումը ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանինն է: Ոչ թե փոխադրություն, այլ թեստային աշխատանք է լինելու՝ բաղկացած երեք մասից: Քննությունը կանցկացվի մայիսի կեսերին, օրը դեռ հստակ չէ, նախնական տվյալնեով կմասնակցեն 9-րդ դասարանում սովորող ավելի քան 31 հազար աշակերտ:
Մանրամասները՝ տեսանյութում