Ժամանակն ու խնամքի պակասը շինությունը վերածել են վթարային կառույցի:
Թեղուտի բնակիչները թախիծով են հիշում խորհրդային տարիներին ակտիվ ապրող մշակույթի տունը: Ասում են՝ դուռը երբեք չէր փակվում: Այժմ շենքը գրեթե ավերակ է: Ժամանակն ու խնամքի պակասը շինությունը վերածել են վթարային կառույցի: Համայնքի բնակիչներն ու իշխանությունները հույս ունեն, որ գոնե հաջորդ տարի գումար կհատկացվի՝ մշակույթի տանը մշակութային տեսք տալու ու այն կրկին ապրեցնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում