ՀՀԿ-ի կարծիքով՝ ԸՕ նախագիծը հապճեպ և շտապողականությամբ ներկայացվել է նաև Վենետիկի հանձնաժողով։
Հանրապետականներն այսօր մի քանի ձևաչափով հայտարարեցին, որ ԸՕ նախագիծը հապճեպ և շտապողականությամբ ներկայացվել է ո՛չ միայն խորհրդարան, այլ նաև Վենետիկի հանձնաժողով։ Ընտրական Օրենսգրքի փոփոխություններին կողմ չլինելու՝ ՀՀԿ-ի դիրքորոշումը վերլուծաբանները որակում են որպես ընտրություններին մասնակցելու հայտ: