Խնդիր ունենք վերափոխելու մեր տնտեսության կառուցվածքը:
Վարչապետի պաշտոնակատարն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ խնդիր ունենք վերափոխելու մեր տնտեսության կառուցվածքը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում Փաշինյանը ներկայացրել է գերատեսչության նորանշանակ ղեկավար Տիգրան Խաչատրյանին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում էլ՝ նախարարի նոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին: