Հրաժարականի նպատակը թավշյա հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով:
Հայաստանի վարչապետը հրաժարական տվեց: Առաջին ալիքի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ հրաժարականի նպատակը ոչ թե ստանձնած պարտավորություններից փախչելն է, այլ թավշյա հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով:
«Պատրաստե՛ք ձեզ նորանոր հաղթանակների և պատրաստվե՛ք նոր՝ հզոր, ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցմանը»,- եզրափակեց իր ուղերձը Նիկոլ Փաշինյանը: