Պատգամավորները ստորագրությամբ հաստատել են, որ գործող ազգային ժողովը պետք է լուծարվի:
Պատգամավորները հայտարարում են, որ սատարում են դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Նրանք ստորագրությամբ հաստատել են, որ վարչապետի հրաժարականից հետո՝ մինչև ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, նոր վարչապետ չպետք է ընտրվի, և գործող Ազգային ժողովը պետք է լուծարվի: