Հայաստանի վարչապետին ներկայացվել է զեկուցագիր՝ Ամուլսարում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ընկերությանը հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց:
Տեսչական մարմնի ղեկավարը դիմել է գլխավոր դատախազին՝ առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ: Ստուգումների հետևանքով «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ ոռոգման ջրագծից «Լիդիան Արմենիա»-ին ջրամատակարարման իրավաչափությունը պարզելու համար: Իսկ Ջերմուկի համայնքապետարանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պատճառն այն է, որ Գնդեվազի գյուղապետը «Լիդիան Արմենիա»-ին տվել է ջուր օգտագործելու հնարավորություն: Դատախազությունը պետք է պարզի՝ կա՞ն արդյոք իրավախախտումներ:
ՀՀ վարչապետին ներկայացվել է զեկուցագիր՝ Ամուլսարում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ: