Ամենաշատ ծառեր կտրած անձը նաև 3 ամիս է` աշխատում է որպես Ազգային պարկի Հաղարծին տեղամասի 14-րդ պահաբաժնի տեսուչ:
«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կան ձերբակալվածներ: Պարզ լիճ տանող ավտոճանապարհի եզրերից ապօրինի հատել են 2 տասնյակից ավելի ծառ՝ պետությանը պատճառելով 2,5 մլն դրամի վնաս:
4 կասկածյալներն էլ Հաղածին գյուղի բնակիչներ են։ Ձերբակալվել են նրանցից 2-ը` կազմակերպիչը և ամենաշատ ծառեր կտրած անձը, ով նաև 3 ամիս է` աշխատում է որպես Ազգային պարկի Հաղարծին տեղամասի 14-րդ պահաբաժնի տեսուչ: Մյուս 2 մասնակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել: Կատարվում է նախաքննություն: