Սկզբում նախազգուշացում կլինի, ապա՝ տուգանք:
Օրենսդրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են: Չնախատեսված վայրում աղբ թափելու համար նվազագույն տուգանքը 15 հազար դրամ է: Ոստիկանությունը, տարածքային կառավարման նախարարությունն ու մարզային կառույցների ղեկավարները ևս մեկ անգամ քննարկել են խնդիրը: Սկզբում նախազգուշացում կլինի, ապա՝ տուգանք: Տուգանքի չափը կախված է նրանից, թե աղբը որտեղ է թափվում, ինչ ծավալի է և ինչ տեսակի: