Մանդատները վայր դրած պատգամավորների դիմումներն ԱԺ նախագահը ստորագրել է:
ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններից մանդատները վայր դրած պատգամավորների դիմումներն ԱԺ նախագահն արդեն ստորագրել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանին, Արմեն Բաբայանին և Հանրապետական խմբակցությունից Գրիգոր Ավալյանին խորհրդարանում կփոխարինեն այլ պատգամավորներ: