Նորընտիր վարչապետին շնորհավորել են Եվրամիության կառույցների ղեկավարները:
Երևան-Բրյուսել հարաբերությունների ամրապնդման ակնկալիքով նորընտիր վարչապետ Փաշինյանին շնորհավորում են Եվրամիության կառույցների ղեկավարները: Արդյունավետ աշխատանքի ու գործակցության մաղթանքներ են հնչել նաև Փարիզից, ամերիկահայ լոբբիստական կառույցներից: