Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար:
Հանրապետության նախագահը վարչապետի ընտրությանը քաղաքական ուժերից խոհեմություն և հեռատեսություն է ակնկալում:
«Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար»,- Ազգային ժողովում մայիսի 8-ի ընտրությանն ընդառաջ իր ուղերձում գրել է Արմեն Սարգսյանը:- «Այս գիտակցումով պետք է գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը՝ անկախ այն բանից, թե ով է քայլ անողը»: