ՀՀԿ-ն մայիսի 8-ին կօժանդակի, որ Հայաստանն ունենա վարչապետ:
ՀՀԿ-ն մայիսի 8-ին կօժանդակի, որ Հայաստանն ունենա վարչապետ. Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ վերահաստատել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս հաստատել է՝ ՀՅԴ-ն քվեարկելու է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: