Արմեն Սարգսյանը խորհրդարանական ուժերին բանակցությունների կոչ էր արել:
Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է սկսել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրի վիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: Ավելի վաղ խորհրդարանական ուժերին նախագահը բանակցությունների կոչ էր արել: Հայտարարություններ էին տարածել նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը և Գարեգին Երկրորդ վեհափառը: