Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է սկսել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է սկսել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրի վիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:
Ավելի վաղ խորհրդարանական ուժերին հանրապետության նախագահը բանակցությունների կոչ էր արել: Հայտարարություններ էին տարածել նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը և Գարեգին Երկրորդ Վեհափառը:
Հայաստանի ներքաղաքական վիճակն ու հնարավոր լուծումները հեռախոսազրույցում քննարկել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը, նշել, որ Վեհափառը ողջունել է ժողովրդական շարժումը: