ՀՀԿ-ն կողմ կքվեարկի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուի օգտին:
Հայաստանը մայիսի 8-ին կունենա սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: ՀՀԿ-ն այդ ընտրություններում վարչապետի թեկնածու չի առաջադրի և պատրաստ է կողմ քվեարկել պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուի օգտին: Այս մասին Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց ֆրակցիայի նիստից հետո, որին մասնակցել է նաև Հանրապետական կուսակցության առաջնորդ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: