Ելքը երկրում ստեղծված ճգնաժամից վարչապետ ընտրելն է, ապա` Ազգային ժողովի ընտրություններ անցկացնելը:
Հարցուպատասխանին հաջորդած մտքերի փոխանակման փուլում ընդդիմադիր պատգամավորները պաշտպանել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, նշել՝ ելքը երկրում ստեղծված ճգնաժամից վարչապետ ընտրելն է, ապա` Ազգային ժողովի ընտրություններ անցկացնելը: Հանրապետականների խոսքով՝ վարչապետի թեկնածուի ելույթն ու մոտեցումը արժանապատիվ էր, բայց «ոչ բավարար և համոզիչ առկա մարտահրավերների լուծման համար»: