Զատուլինն ասել է, որ ինքն առաջի՛նը կշնորհավորի օրենքի շրջանակում ընտրված Հայաստանի վարչապետին:
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հուսով է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքը սահմանադրական և իրավական հարթակում կլինի: Նա ասել է, որ ինքն առաջի՛նը կշնորհավորի այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ: