Կուսակցության ղեկավար մարմիններում սկսվում է կուսակցության նախագահի փոփոխության հարցի քննարկումը:
Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Կուսակցության ղեկավար մարմիններում սկսվում է կուսակցության նախագահի փոփոխության հարցի քննարկումը. այս մասին խոսվել է ապրիլի 25-ին: Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցությանը մանրամասն ներկայացրել իր հրաժարականի պատճառները և խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։ Այնուհետև խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: