Ձևավորվում է խորհրդարանական Հայաստանի առաջին կառավարությունը:
Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ձևավորվում է Հայաստանի առաջին կառավարությունը: Վարչապետի առաջարկությամբ, նախագահի հրամանագրով Կարեն Կարպետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը փոխվարչապետեր են: Նրանք այսօր եղել են նախագահի նստավայրում: Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին, մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
Իրենց պաշտոններում վերանշանակվել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ավելի վաղ Արմեն Գևորգյանը ազատվել էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այդ տեղում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Մակարյանը: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատված Ալեքսան Հարությունյանը, վարչապետի որոշմամբ, նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ Գլխավոր խորհրդական է նշանակվել նաև Արամ Ղարիբյանը: