Ընդդիմադիր պատգամավորներն ամենասուր հարցերի մասին են խոսել իրենց ելույթներում:
Ընդդիմադիր պատգամավորներն ամենասուր հարցերի մասին են խոսել իրենց ելույթներում՝ երկրի սոցիալ-տնտեսական մարտահրավերներից մինչև քաղաքական համերաշխության հնարավորություններ, ինստիտուցիոնալ անգործության հաղթահարում: Իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ մատնանշել են երկրի ձեռքբերումները՝ 3-րդ նախագահի պաշտոնավարման տասնամյակում, ընդգծել նրա արժանիքները՝ որպես մարդ ու պետական գործիչ: Վարչապետի թեկնածուն պատասխանել է բոլոր քննադատություններին, հայցել բոլորի, այդ թվում` ընդդիմության քվեն: