ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու է առաջադրում Սերժ Սարգսյանին:
ՀՀԿ ԳՄ նիստին քննարկվել է ՀՀ վարչապետի թեկնածուի հարցը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ քննարկումն անցել է միասնության, համերաշխության մթնոլորտում, բոլորը՝ առանց բացառության, ընդունել են ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի առաջարկը՝ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«Այլ անուն չի էլ քննարկվել»,- շեշտել է Շարմազանովը:
Որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի ապրիլի 14-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո, իսկ ապրիլի 16-ին Ազգային ժողով կներկայացվի վարչապետի թեկնածությունը: